«Լացիոյի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարրին «Միլանից» կրած (0:2) պարտությունից հետո քննադատել է ֆուտբոլային իշխանություններին։
«Խենթ խաղերի օրացույցի պատճառով մենք ստիպված էինք փոփոխություններ կատարել թիմի կազմում: Ես շատ զայրացած եմ ՈՒԵՖԱ-ի, ՖԻՖԱ-ի, Սերիա Ա-ի վրա. նրանք համախմբվել են և ստեղծել այս խելահեղ օրացույցը:
Այս տղաներին ուղարկում են սպանդանոց, և ոչ ոք չի էլ միջամտում։ Ֆուտբոլը դարձել է մի բան, որտեղ հիմա վերցնում ես փողդ ու վազում: Ֆուտբոլում այս ամբողջ գումարը լցվում է 40 կամ 50 խաղացողների վրա»,- Սարրիի խոսքն է մեջբերել Football Italia-ն։