Կատալոնական «Բարսելոնան» ծրագրում է հաջորդ ամառ ձեռք բերել հենակետային կիսապաշտպանի:
«Բետիսի» խաղացող Գվիդո Ռոդրիգեսը գլխավորում է կատալոնական ակումբի տրանսֆերային կարճ ցուցակը, քանի որ նա կարող է ազատ գործակալի կարգավիճակով պայմանագիր կնքել թիմի հետ, հայտնում է Diario Sport-ը:
29-ամյա Ռոդրիգեսն Արգենտինայի հավաքականի կազմում աշխարհի չեմպիոն է։
Նա «Բետիսում» հանդես է գալիս 2020 թվականի հունվարից։