Մադրիդի «Ռեալի» ավագ Նաչո Ֆերնանդեսը ներողություն է խնդրել «Ժիրոնայի» կիսապաշտպան Քրիստիան Պորտուից Լա Լիգայի 8-րդ տուրի խաղում կատարած կոպիտ սահանկման համար, որը վնասվածք է հասցրել մրցակցին։
Դրվագը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ հանդիպման ելքն արդեն որոշված էր. «Ռեալը» 3-0 հաշվով հաղթում էր մրցակցին, և այդպես էլ հանդիպումն ավարտվեց:
«Ցանկանում եմ ներողություն խնդրել Պորտուից այս ոչ միտումնավոր արարքի համար։ Այսօր և իմ ողջ կարիերայի ընթացքում ես երբեք որևէ մեկին վնասվածք հասցնելու նպատակ չեմ ունեցել:
Հուսով եմ, որ Դուք կարող եք արագ ապաքինվել»,- գրել է Նաչոն սոցցանցում։