«Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը Իտալիայի առաջնության 7-րդ տուրի խաղում չորս գոլ խփեց «Սալերնիտանայի» դարպասը (4-0):
Հարկ է նշել, որ պոկերը ձևակերպելու համար Մարտինեսից պահանջվել է ընդամենը 27 րոպե:
Սա առաջին պոկերն է արգենտինացու կարիերայում։ Նախկինում նա մեկ խաղում խփել է առավելագույնը երեք գոլ․ դա տեղի է ունեցել չորս անգամ։
7 տուրից հետո Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Ինտերը», որը վաստակել է 18 միավոր։