«Քրիսթալ Փելասի» գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը յուրահատուկ ցուցանիշ է գրանցել, որը նախկինում չի հաջողվել Պրեմիեր լիգայի ոչ մի մարզիչի:
Նրա թիմերը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ արտագնա հինգ հանդիպումներում անընդմեջ անպարտելի են «Օլդ Թրաֆորդում»:
Մարզիչն այս մարզադաշտում անցկացրած վերջին հինգ հանդիպումներում իր ակտիվում ունի երեք հաղթանակ և երկու ոչ-ոքի:
Հիշեցնենք, որ «Քրիսթալ Փելասը» շաբաթ երեկոյան հյուրընկալվելիս 1-0 հաշվով հաղթել է «Մանչեսթեր Յունայթեդին»։