«Լիլի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան կարող է գլխավորել «Քրիսթալ Փելասը», հայտնում է The Sun-ը։
Ըստ աղբյուրի՝ լոնդոնյան ակումբի ղեկավարությունը 50-ամյա պորտուգալացուն դիտարկում է որպես թիմի ներկայիս մարզիչ Ռոյ Հոջսոնին փոխարինելու գլխավոր թեկնածու։ Նշվում է, որ Ֆոնսեկան հետաքրքրված է Անգլիայի Պրեմիեր լիգայում աշխատելու տարբերակով։
Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնության յոթ տուրերում «Քրիսթալ Փելասը» վաստակել է 11 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 9-րդ հորիզոնականը։ Ֆոնսեկայի «Լիլը» վեց հանդիպումից հետո 8 միավորով 11-րդ տեղում է ֆրանսիական Լիգա 1-ում:
Նշենք, որ պորտուգալացի մասնագետը նախկինում աշխատել է նաև այնպիսի ակումբներում, ինչպիսիք են «Ռոման», «Շախտյորը», «Բրագան» և «Պորտուն»: