Խորվաթիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը կարող է կարիերան շարունակել ԱՄՆ-ում։
Փորձառու ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Ինտեր Մայամին», որի կազմում հանդես է գալիս արգենտինացի Լիոնել Մեսսին։
«Մեսսին անձամբ հետաքրքրված է այս տրանսֆերով: Լուկան արդեն հանդիպել է Դեյվիդ Բեքհեմի հետ, նրանք միասին ճաշել են»,- Carousel Deportivo-ին տված հարցազրույցում ասել է մադրիդյան թիմի նախկին հարձակվող Պրեդրագ Միյատովիչը։
Մոդրիչի գործող պայմանագիրը մադրիդյան գրանդի հետ ավարտվում է հաջորդ ամառ։