«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան մեկնաբանել է ԱՊԼ-ում «Բորնմուտի» նկատմամբ տարած հաղթանակը (4-0).
«Շատ ուրախ ենք, շատ ուրախ: Երեկվանից, երբ մոտեցանք հանդիպմանը, թիմը պատրաստ էր խաղալու։ Գիտեինք, որ հանդիպելու ենք մի թիմի, որն ավելիին էր արժանի նախորդ հանդիպումներից հետո։ Կարծում եմ՝ մենք լավ կարդացինք խաղը և արժանիորեն հաղթեցինք։
Ես շատ ուրախ եմ հաղթանակի համար, բայց նույնիսկ ավելի ուրախ եմ, որ ինչ-որ բանի մաս եմ կազմում, մի թիմի մաս, որը ցուցադրում է մարդկային որակները, որոնք ֆուտբոլիստները ցույց տվեցին Հավերցի դեպքում: Ես թիմին ոչինչ չեմ ասել։ Ուրախ եմ, որ նրանք այս որոշումն ընդունեցին՝ զիջելու 11 մետրանոցի իրավունքը:
Ես շատ երախտապարտ եմ մեր երկրպագուներին այն բանի համար, թե ինչպես նրանք երգեցին Հավերցի անունը և ստիպեցին նրան նման բան զգալ: Հավերցն արժանի է դրան, ես շատ ուրախ եմ նրա համար։ Ֆուտբոլիստների կողմից դա գեղեցիկ ժեստ էր»,- մարզչի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը: