Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին մեկնաբանել է իր թիմի հաղթանակը «Ժիրոնայի» նկատմամբ (3-0) Լա լիգայի 8-րդ տուրի խաղում։
«Թիմը լավ խաղաց: Ուժեղ և վստահ հանդիպում էր։ Մենք գիտեինք, որ կարող ենք անախորժություններ ստեղծել մեր մրցակիցների համար։ Մրցակիցը լավ ֆուտբոլ է ցուցադրում։
Խաղադաշտի հակառակ կեսում մենք լավ էինք տիրում գնդակին։ Մենք կենտրոնացած էինք պաշտպանության վրա։ «Ժիրոնան» լավ թիմ է: Մեր պաշտպանությունը շատ լավ խաղաց՝ շնորհիվ կիսապաշտպանների օգնության։
Դեռ վաղ է խոսել առաջին տեղի մասին, բայց դերբիում պարտվելուց հետո մենք լավ և ոգևորված արձագանքեցինք: Մենք երջանիկ ենք»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում AS-ը։