Իսպանիայի առաջնության 8-րդ տուրի խաղում «Ռեալ Սոսյեդադը» սեփական հարկի տակ վստահ հաղթանակ է տոնել Բիլբաոյի «Աթլետիկի» նկատմամբ։
Հանդիպումն ավարտվել է 3-0 հաշվով՝ հօգուտ տանտերերի։
Հաղթող թիմի կազմում մեկական գոլ խփեցին Ռոբին Լե Նորմանը, Տակեֆուսա Կուբոն և Միկել Օյարսաբալը։
Այս հաղթանակը «Սոսյեդադի» համար երրորդ անընդմեջն էր, թիմը 15 միավորով բարձրացավ մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնական։ «Աթլետիկը» ընդհատեց առանց պարտության 6-խաղյա շարքը և նահանջեց 5-րդ տեղ: