Յուրգեն Կլոպը «Տոտենհեմից» կրած պարտությունից հետո խոսել է խաղի ընթացքում կայացված խելահեղ որոշումների մասին։
Երկու հեռացումների պատճառով ինը հոգով հանդես եկած «Լիվերպուլը» Պրեմիեր լիգայի խաղում պարտվել է 1։2 հաշվով։
«Ես երբեք այնքան հպարտ չեմ եղել մեր թիմով, որքան այս խաղում: Ես երբեք չէի տեսել նման հանդիպում, որտեղ նման անարդար հանգամանքներ և խելահեղ որոշումներ կան:
Մենք ինքներս մեզ գոլ խփեցինք, դա ինքնագոլ է, և դա դժվար է ընդունել: Բայց ես ամեն դեպքում շատ հպարտ եմ թիմով:
Առաջին կարմիր քարտը. Քերթիս Ջոնսը հասնում է գնդակին, նրա ոտքը սահում է և դիպչում հակառակորդի ոտքին: Դա կեղտոտ հնարք չէ: Դանդաղեղված կադրում այն այլ տեսք ունի: Նա ամբողջ արագությամբ հասնում է գնդակին և ոտքը սահում է դրա վրայից: Բախտը չի բերում։
Հետո Դիոգո Ջոտան՝ նրա առաջին դեղին քարտը։ Դեղին քարտ չկար։ Հետո նա երկրորդ դեղին քարտը ստացավ, և մենք ստիպված էինք ինը հոգով պաշտպանվել, ինչը դժվար է։
Եթե ցանկանում ես թիմ կառուցել, ապա քեզ պետք են բնավորություն ունեցող խաղացողներ։ Եվ այսօր ես տեսա նրանց: Նրանք կռվեցին։ Յուրահատուկ երեկո էր։
Ինչ վերաբերում է Մատիպի ինքնագոլին, դա մի քիչ ճակատագրի է նման, ինչ-որ մեկն այդ պահին պետք է ոտքը մեկներ։
Կյանքում ավելի վատ բաներ կան։ Նման պահեր լինում են»,-«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի խոսքերն է փոխանցում BBC-ն։