«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը խոսել է այն մասին, որ «Կարմիր սատանաների» երկրպագուները սուլել են թիմին Պրեմիեր լիգայի «Քրիսթալ Փելասի» հետ խաղում կրած պարտությունից հետո։
«Երկրպագուները սուլո՞ւմ են: Ես դա հասկանում եմ։ Երբ խաղում ես «Քրիսթալ Փելասի» դեմ, պետք է հաղթես հակառակորդիդ հանդեպ հարգանքով: Իհարկե, անհանգստացած ենք, պետք է ավելի կայուն լինել, հաղթանակների շարան է պետք։ Կարող եմ խոսել պարտության պատճառների մասին, բայց դա արդարացման տեսք կունենա։ Բայց մենք արդարացումներ չունենք»,- տեն Հագի խոսքերն է մեջբերում լրագրող Լորի Ուիթվելը։
Հիշեցնենք, որ այսօր՝ սեպտեմբերի 30-ին, Անգլիայի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրի խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» 0։1 հաշվով պարտվել է «Քրիսթալ Փելասին»։