Ա Սերիայի 7-րդ տուրում «Միլանը» ընդունել էր «Լացիոյին» և երկու անպատասխան գնդակ ուղարկեց նրա դարպասը։
Առաջին կեսում գոլեր չեղան։
Հանդիպման հաշիվը բացվեց 60-րդ րոպեին․ աչքի ընկավ Պուլիշիչը։ 88-րդ րոպեին Օկաֆորը կրկնապատկեց հաշիվը։
Այս խաղից հետո «Միլանը» 18 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Լացիոն» 7 միավորով 14-րդն է։