Ֆրանսիակամ «Մեց» ակումբը հաստատել է, որ թիմի ֆուտբոլիստներից մեկը մեկուսացվել է այն պատճառով, որ շփվել է կորոնավիրուսով հիվանդ մարդու հետ: Ֆուտբոլիստի անունն առայժմ չի նշվում:
Ֆուտբոլիստի մոտ հիվանդության ախտանիշներ չկան, բայց ապահովության համար նա այս պահին լուրջ ուշադրության կենտրոնում է:
Թիմը շարունակում է մարզվել փակ պայմաններում: Ֆրանսիայում այս պահին կա մոտ 1700 հիվանդ, 86-ը ծանր վիճակում են, 33-ը զոհվել են, 12-ը՝ առողջացել: