Ֆրանսիայի առաջնության 32-րդ տուրի բացման խաղում առաջատար «Լիլը» հյուրընկալվելիս 2-0 հաշվով հաղթեց «Մեցին»:
Հյուրերի կազմում աչքի ընկան Բուրաք Յիլմազն ու Զեկի Չելիկը:
«Լիլը» միավորների քանակը հասցրել է 69-ի և շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը ու երկրի բազմակի չեմպիոն ՊՍԺ-ին արդեն գերազանցում է 6 միավորով, որի համեմատ, սակայն, 1 խաղ ավելի է անցկացրել: