«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հետխաղյա մամուլի ասուլիսում ամփոփել է «Վուլվերհեմփթոնի» հետ հանդիպման արդյունքները (1:2), ինչպես նաև խոսել է իր թիմի երկու անընդմեջ պարտությունների մասին։
«Շնորհավորում եմ «Գայլերին», նրանք արժանի էին հաղթանակի: Մենք հնարավորություններ ունեինք, բայց անցումային փուլերում նույնպես դժվարություններ կային, և մրցակիցը շատ լավ խաղաց։ Մենք նորմալ գործեցինք, մտանք խաղի մեջ, բայց երբեմն մրցակիցը պարզապես ավելի արագ էր գործում, և մենք պետք է դա ընդունենք։
Շուտով կվերադառնա Բերնարդու Սիլվան, շուտով կվերադառնա նաև Ջոն Սթոունսը։ Տեսնենք, թե քանի խաղացող ունենք Չեմպիոնների լիգայի համար։
«Նյուքասլի» դեմ խաղում մենք շատ ավելի լավն էինք, քան այսօր։ Եկեք առաջ գնանք»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում BBC-ն:
Այս պահին «Սիթին» 18 միավորով ԱՊԼ-ի առաջին տեղում է։