ՌՊԼ-ի 10-րդ տուրում «Կրասնոդարը» հյուրընկալվելիս մրցել է Կազանի «Ռուբինի» հետ և երկու անպատասխան գնդակ ուղարկել տանտերերի դարպասը։
Հանդիպման հաշիվը 24-րդ րոպեին բացել է Ջոն Կորդոբան, իսկ հիմնական ժամանակի ավարտից 4 րոպե առաջ Օլակունլե Օլուսեգունը կրկնապատկել է իր թիմի առավելությունն ու ձևակերպել է հանդիպման վերջնահաշիվը։
«Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը, իսկ պաշտպան Գեորգի Հարությունյանը մնացել է պահեստայինների նստարանին։
Այս հաղթանակից հետո «Կրասնոդարը» իր միավորների թիվը հասցրել է 24-ի և շարունակում է գլխավորել Ռուսաստանի առաջնության մրցաշարային աղյուսակը։ Կազանյան թիմը տասը խաղում վաստակել է ինը միավոր և զբաղեցնում է 13-րդ տեղը։