ԱՊԼ 7-րդ տուրում «Արսենալը» հյուրընկալվել էր «Բորնմութին» և 4 անպատասխան գնդակ ուղարկեց նրա դարպասը։
Աչքի ընկան Սական (17′), Էդեգորը (11մ, 44′), Հավերցը (11մ, 53՛) և Ուայթը (90+4′):
Այս խաղից հետո «Արսենալը» 17 միավորով 2-րդն է մրցաշարային աղյուսակում, իսկ «Բորնմութը» 3 միավորով՝ 18-րդը։
Զուգահեռաբար ընթացող խաղում «Ման Սիթին» հյուրընկալվել էր «Վուլվզին» և 1-2 հաշվով պարտություն կրեց։
13-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ դարձավ Դիասը՝ առաջ մղելով տանտերերին։ 58-րդ րոպեին Ալվարեսը հավասարեցրեց հաշիվը, սակայն 66-ին Հվանգ Հի Չանը հաղթանակ պարգևեց «գայլերին»։
Այս խաղից հետո «Սիթին» 18 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը, իսկ «Վուլվզը» 7 միավորով 13-րդ տեղում է։
Մյուս խաղում ՄՅՈւ-ն ընդունել էր «Քրիսթալ Փելասին» և նվազագույն հաշվով պարտություն կրեց։
Միակ գոլը հեղինակեց Անդերսենը 25-րդ րոպեին։
Այս խաղից հետո ՄՅՈւ-ն 9 միավորով 10-րդ տեղում է, իսկ «Քրիսթալ Փելասը» 11 միավորով՝ 9-րդ։