«Յուվենտուսը» շուտով բանակցություններ կսկսի կիսապաշտպան Ադրիեն Ռաբիոյի հետ պայմանագրի երկարաձգման շուրջ, հայտնում է ինսայդեր Նիկոլո Շկիրան։
Ֆրանսիացու գործող պայմանագիրը թուրինյան ակումբի հետ ավարտվում է 2024 թվականի հունիսին, և «Յուվենտուսը» ցանկանում է պահել խաղացողին, որին գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին համարում է թիմի առանցքային դեմքը։
28-ամյա Ռաբիոն «Յուվենտուսի» կազմում հանդես է գալիս 2019 թվականի ամառվանից և ակումբի կազմում անցկացրել է183 հանդիպում՝ դառնալով18 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։