Անգլիայի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրի խաղում «Ասթոն Վիլան» սեփական հարկի տակ ջախջախիչ հաղթանակ է տարել «Բրայթոնի» նկատմամբ։
26-րդ րոպեին բիրմինգեմցիներն առջևում էին 3-0 հաշվով. Օլի Ուոթկինսը դուբլ է ձևակերպել, իսկ «Բրայթոնի» պաշտպան Պերվիս Էստուպինանը գրավել է սեփական դարպասը։
Երկրորդ խաղակեսի սկզբում թիմերը փոխանակվել են գոլերով․ նախ հյուրերի հարձակվող Անսու Ֆաթին մեկ գնդակ ետ է բերել, ապա «Ասթոն Վիլայի» հարձակվող Ուոթկինսը դարձել է հեթ-տրիկի հեղինակ։ Հանդիպման վերջնահաշիվը ձևակերպել են Ջեյքոբ Ռեմսին և Դուգլաս Լուին՝ գրավելով մրցակցի դարպասը։
Այսպիսով, Ունայ Էմերիի թիմը 6։1 հաշվով վստահ հաղթանակ է տարել։
Այս հանդիպումից հետո «Ասթոն Վիլան» ու «Բրայթոնը» 15-ական միավորով կիսում են Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 3-4-րդ տեղերը։