«Ժիրոնայի» նախագահը մեկնաբանել է թիմի ելույթները Լա Լիգայում։ Կատալոնական թիմը մինչև «Բարսելոնայի» երեկվա հաղթանակը գլխավորում էր մրցաշարային աղյուսակը։
«Մենք շատ ուրախ ենք, շատ հպարտ։ Մենք գիտենք, որ առաջատար լինելը պատմական բան է, պետք է վայելել այն։ Դա հատուկ զգացում է առաջացնում: Ամեն ինչ շատ լավ է ընթանում, թիմը լավ ֆուտբոլ է ցուցադրում և արդյունք է ցույց տալիս։ Բոլորը խոսում են այն մասին, թե ինչ է անում «Ժիրոնան»։
Սա պատահական չէ։ Մենք երկար ժամանակ շատ լավ ենք գործում, մենք արժանի ենք այս ամենին: Մեզ ոչ ոք ոչինչ չի տվել։ Մենք ակումբ ենք, որտեղ բոլորն իրենց ներդրումն ունեն, և բոլորը կարևոր են:
Այն ամենը, ինչ մենք ապրում ենք, անհավանական է: Բայց այս թիմը շատ լավ ֆուտբոլ է խաղում։ Ֆուտբոլիստները շատ լավ են գործում, իսկ Սանչեսն անհավանական մարզիչ է:
Մենք ակումբի պատմության մեջ երբեք նման պահ չենք ունեցել, և պետք է օգտվենք դրանից։ Համեստությամբ, բայց ժամանակն է վայելել և ուրախացնել մարդկանց»,- մեջբերում է ակումբի նախագահին AS-ը։
























































