Կիսապաշտպան Ալեխանդրո Պապու Գոմեսը դարձել է «Մոնցայի» խաղացող։ Ինչպես հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը, 35-ամյա խաղացողի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։
Գոմեսի վերջին թիմը եղել է «Սևիլիան», որը նա լքել է 2023 թվականի ամռանը։ Գոմեսն ակումբի կազմում անցկացրել է 90 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 10 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
Իսպանիական թիմի կազմում ֆուտբոլիստը հաղթել է Եվրոպա լիգան։
Գոմեսը նախկինում հանդես է եկել Սերիա Ա-ում՝ «Կատանիայի» (2010-2013) և «Ատալանտայի» (2014-2021) կազմում: Նա Իտալիայի առաջնությունում անցկացրել է 315 հանդիպում, խփել 66 գոլ և 80 արդյունավետ փոխանցում կատարել: