Իսպանական Պրիմերայի 8-րդ տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ ընդունել է «Սևիլիային» և նվազագույն հաշվով հաղթանակի հասել:
Հանդիպման միակ գնդակը խաղի 76-րդ րոպեին գրանցվել է ինքնագոլի արդյունքում. սեփական դարպասը գրավել է իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը:
Այսպիսով,«Բարսելոնան» 20 միավոր է վաստակել 8 տուրից հետո և գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
«Սևիլիան» 7 միավորով 12-րդ տեղում է: «Ժիրոնան» (19 միավոր) և «Ռեալը» (18) միմյանց հետ կխաղան շաբաթ օրը՝ սեպտեմբերի 30-ին:
























































