Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին Լա Լիգայի 8-րդ տուրի «Ժիրոնայի» հետ հանդիպման նախօրեին խոսել է այս մրցաշրջանում տիտղոսի համար պայքարի մասին։
«Մենք պետք է հարգենք առաջիկա մրցակցին։ Մրցաշարային աղյուսակը կարևոր գործոն է: «Ժիրոնան» առաջին հանդիպումներում ավելի լավ արդյունքներ ցույց տվեց, քան մյուս ակումբները։ Մենք հարգանքով ենք վերաբերվում դրան: Ժիրոնան ունակ է շատ թիմերի դեմ պայքարելու։
Նրանք շատ լուրջ առավելություն ունեն՝ թիմը չի խաղում եվրոպական մրցաշարերում, ուստի կարող է ավելի լավ նախապատրաստվել առաջնության խաղերին։
Ազգային հավաքականների խաղերն ամենաշատը ազդում են ակումբների վրա։ Մենք ունենք թե՛ վնասվածքներ, ու թե հոգնածություն»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է մադրիդյան ակումբի մամուլի ծառայությունը։
«Ռեալն» ու «Ժիրոնան» կմրցեն շաբաթ օրը՝ սեպտեմբերի 30-ին, Իսպանիայի առաջնության 8-րդ տուրում։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 20:30-ին։ Այս պահին «Ժիրոնան» զբաղեցնում է Լա լիգայի մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը՝ յոթ տուրից հետո վաստակած 19 միավորով։ Մադրիդյան թիմը միայն մեկ միավորով է հետ մնում առաջատարից (18)։
























































