«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Գարի Նևիլը խոսել է ամռանը կայացած թոփ տրանսֆերների մասին։
«Կարծում եմ՝ ամռան ամենամեծ տրանսֆերներն են Քեյնի տեղափոխությունը՝ «Բավարիա», Բելինգհեմի տեղափոխությունը «Ռեալ» և Ռայսի տրանսֆերը «Արսենալ»:
«Բավարիան» Քեյնի հետ կարող է հաղթել Չեմպիոնների լիգայում։ Բելինգհեմը, եթե այսպես շարունակի, կարող է դառնալ բոլոր ժամանակների անգլիացի մեծագույն ֆուտբոլիստը։ Նա ունի բացառիկ տաղանդ։ Նա տեխնիկապես և տակտիկապես լավ պատրաստված է: Նա միշտ կանխատեսում է, թե ինչ է լինելու, գիտի, թե որտեղ է հայտնվելու գնդակը։ Նա հիանալի ֆուտբոլային ինտելեկտ ունի, բայց ամենից առաջ ես կընդգծեի նրա աշխատանքային էթիկան»,- Նևիլի խոսքն է մեջբերում Marca-ն։
Ջուդ Բելինգհեմը Մադրիդի «Ռեալ» է տեղափոխվել այս տարվա հունիսին՝ Դորտմունդի «Բորուսիայից»: Ֆուտբոլիստը մադրիդյան ակումբի հետ պայմանագիր է կնքել մինչև 2029 թվականի հունիսը։
Այս մրցաշրջանում 20-ամյա կիսապաշտպանը Լա Լիգայում անցկացրել է 6 հանդիպում, որոնցում դարձել է 5 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ Չեմպիոնների լիգայում նա 1 գոլ է խփել «Ռեալի» կազմում։