«Լեսթերի» հարձակվող Պատսոն Դական կարող է կարիերան շարունակել «Բրենթֆորդում», հայտնում է Football Transfers-ը։
Աղբյուրի համաձայն՝ 24-ամյա զամբիացուն դիտարկում են որպես Այվան Թոնի փոխարինող։ Թոնիի ծառայություններով հետաքրքրված են «Արսենալը» և «Չելսին»։
Անցած մրցաշրջանում Դական անցկացրել է 36 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։