«Չելսիի» պաշտպան Մարկ Կուկուրելյան կարող է հեռանալ ակումբից, հայտնում է ESPN-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ 25-ամյա իսպանացուն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալը», որը պատրաստ է ձմռանը վարձակալել խաղացողին։ Լոնդոնցիները պատրաստ են բաց թողնել պաշտպանին։
Անցած մրցաշրջանում Կուկուրելյան «Չելսիի» կազմում անցկացրել է 33 հանդիպում, որոնցում երկու գոլային փոխանցում է կատարել։
Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 40 միլիոն եվրո: