«Ինտերը» պատրաստ է 2024 թվականի ամռանը թիմ հրավիրել «Բետիսի» կիսապաշտպան Իսկոյին։ Այս մասին հայտնում Estadio Deportivo-ն։
Այս ամռանը 31-ամյա իսպանացին պայմանագիր է կնքել «Բետիսի» հետ։ Այն նախատեսված է մինչև մրցաշրջանի ավարտը։ Նշվում է, որ «Ինտերը» լրջորեն դիտարկում է հաջորդ ամռանը ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելու տարբերակը։
Այս մրցաշրջանում Իսկոն «Բետիսի» կազմում անցկացրած 7 խաղում 1 գոլ է խփել։
Նախկինում կիսապաշտպանը հանդես է եկել «Սևիլիայում», «Ռեալում» և «Մալագայում»: