Արգենտինացի կիսապաշտպան Ալեխանդրո Գոմեսը կդառնա իտալական «Մոնցայի» խաղացող, հայտնում է Sky Sport Italia-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ իտալական ակումբն արդեն համաձայնեցրել է պայմանագրի կետերը 35-ամյա խաղացողի հետ։ Գոմեսն այսօր՝ սեպտեմբերի 29-ին բուժզննում կանցնի։
Սեպտեմբերի 1-ին «Սևիլիան» հայտարարել էր արգենտինացի ֆուտբոլիստի հետ պայմանագիրը խզելու մասին։ Գոմեսն ակումբի կազմում անցկացրել է 90 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 10 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։