«Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենը կարող է կարիերան շարունակել Անգլիայում, հայտնում է TalkSport-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ «Չելսին» պատրաստ է պայմանագիր կնքել 24-ամյա նիգերիացու հետ, որը կոնֆլիկտ է ունեցել նեապոլյան ակումբում։ Հարձակվողը նախատեսում է դատի տալ ակումբին՝ «Նապոլիի» սոց․ցանցի էջում տեղադրված տեսանյութի համար, որտեղ ծաղրել են իրեն Ա Սերիայի 5-րդ տուրի «Բոլոնիայի» հետ խաղում (0:0) չիրացրած 11 մետրանոցի համար։
Ա Սերիայի նախորդ տուրում ֆուտբոլիստը գոլի հեղինակ է դարձել «Ուդինեզեի» հետ խաղում։ Հանդիպումից հետո թիմի գլխավոր մարզիչ Ռուդի Գարսիան հայտարարել է, որ իր և Օսիմհենի հարաբերությունները լարված չեն։