«Ֆլամենգոն» իր պաշտոնական կայքում հայտարարել է, որ թիմի գլխավոր մարզիչ Խորխե Սամպաոլին և իր շտաբն այլևս չեն ղեկավարում թիմը։
63-ամյա արգենտինացին թիմը մարզում էր ապրիլի 17-ից։ Նրա գլխավորությամբ թիմն անցկացրել է 39 հանդիպում (20 հաղթանակ, 11 ոչ-ոքի և 8 պարտություն):
Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ թիմը չ կարող է գլխավորել Բրազիլիայի հավաքականի նախկին մարզիչ Տիտեն։
«Ֆլամենգոն» Բրազիլիայի առաջնության մրցաշարայաին աղյուսակում 24 տուրից հետո 40 միավորով զբաղեցնում է 7-րդ տեղը։