Պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը վնասվածք է ստացել Լա լիգայի 7-րդ տուրի՝ «Լաս Պալմասի» դեմ խաղում (2:0):
Սակայն ինչպես տեղեկացնում է El Partidazo de COPE-ը՝ գերմանացուն հաջողվել է խուսափել լուրջ վնասվածքից։
Նա կկարողանա մասնակցել «Ժիրոնայի» դեմ հանդիպմանը, որը կկայանա սեպտեմբերի 30-ին։