«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին հրաժարվել է քննարկել Իսպանիայի Արքայական ֆուտբոլի ֆեդերացիայի մրցավարների տեխնիկական կոմիտեի նախկին փոխնախագահ Խոսե Նեգրեյրայի գործը։
«Ես ժամանակ չունեմ մտածելու Նեգրեյրա գործի մասին։ Ես անհանգստանում եմ հանդիպումների, ռազմավարության, իմ խաղացողների համար, ես ժամանակ չեմ վատնում նման բաների մասին մտածելու համար»,- Չավիի խոսքերն է մեջբերում Diario SPORT-ը։
Հիշեցնենք, որ այսօր հայտնի դարձավ, որ Իսպանիայի Արքայական ֆուտբոլի ֆեդերացիայի մրցավարների տեխնիկական կոմիտեի նախկին փոխնախագահ Խոսե Նեգրեիրայի գործով «Բարսելոնային» պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել կաշառակերության մեջ։