«Միլանն» արդեն առաջին քայլերն է ձեռնարկել ակումբի նոր մարզադաշտը կառուցելու իրենց ծրագրերում:
«Ռոսոներիները» Սան Դոնատո Միլանեզի քաղաքային խորհրդին են ներկայացրել Սան Ֆրանչեսկոյի շրջանի զարգացման առաջարկը։ Դա կլինի մի ամբողջ համալիր՝ 70 հազար նստատեղով մարզադաշտով, հյուրանոցներով, ժամանցի և կոմերցիոն օբյեկտներով։ Հրապարակվել է նաև հավակնոտ նախագծի լուսանկարը։