«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան բացատրել է, թե ինչու Էրլինգ Հոլանդը չի մասնակցել «Նյուքասլի» հետ Լիգայի գավաթի խաղին։
«Ման․Սիթին» պարտվեց «կաչաղակներին» 0-1 հաշվով և դուրս մնաց մրցաշարից:
«Ես նույնիսկ չեմ մտածել այս խաղում նրա մասնակցության մասին։ Հոլանդը շատ րոպեներ է անցկացրել մինչ այս խաղը։ Քայլ Ուոքերը նույնպես։
Իսկ առջևում մենք դեռ շատ հանդիպումներ ու շատ խիտ գրաֆիկ ունենք»,- մեջբերում է մասնագետին BBC-ն: