Մադրիդի «Ռեալը» հետևում է իտալական «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենի շուրջ ստեղծված իրավիճակին, հայտնում է Sky Sports-ը։
Աղբյուրի համաձայն՝ նիգերիացի հարձակվողով հետաքրքրված են նաև սաուդյան ակումբները, որոնց անունը չի նշվում և Լոնդոնի «Չելսին»: Նրանք բոլորն էլ պատրաստ են գալիք ձմռանը պայքարել խաղացողի տրանսֆերի համար։
Ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում Ա Սերիայում անցկացրել է հինգ հանդիպում և դարձել երեք գոլի հեղինակ։
Անցած մրցաշրջանում 24-ամյա նիգերիացին իտալական թիմի հետ նվաճել է առաջնության չեմպիոնի տիտղոսը՝ դառնալով մրցաշրջանի ամենաարդյունավետ ֆուտբոլիստը։