Անգլիական «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոսել է ԱՊԼ-ի 28-րդ տուրից հետաձգված «Մանչեսթեր Սիթիի» դեմ հանդիպման մասին, տեղեկացնում է Sky Sports-ը:
«Բավական բարդ հանդիպում է սպասվում: Ֆուտբոլը կազմված է մանր դրվագներից և դժվար է կանխորոշել հանդիպման ընթացքը:
Մենք լավ կպատրաստվենք առաջիկա հանդիպմանը: Հրաշալի հուշեր ունեմ Մանչեսթերի հետ կապված:
Հուսով եմ, որ մի օր կվերադառնամ Մանչեսթեր»,- ասել է Արտետան:
Հիշեցնենք, որ «Արսենալ»- «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը կկայանա մարտի 11-ին: