Լոնդոնի «Արսենալի» նորեկ Սեդրիկ Սոարեշը ապաքինվել է ծնկի վնասվածքից և պատրաստ է մասնակցել թիմի մարզումներին, հաղորդում է Daily Mail-ը:
Հիշեցնենք, որ աջ պաշտպանը «Սաութհեմփթոնից» էր տեղափոխվել լոնդոնյան ակումբ: «Զինագործների» կազմում պորտուգալացին դեռ ոչ մի հանդիպում չի անցկացրել:
28-ամյա ֆուտբոլիստը ԱՊԼ-ի այս մրցաշրջանում մասնակցել է 16 հանդիպման ու դարձել 1 գոլային փոխանցման հեղինակ:



























































