«Մեծ սաղավարտի» 23-ակի չեմպիոն, աշխարհի երկրորդ ռակետ, սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը կոչով դիմել է Սերբիայի տղամարդկանց բասկետբոլի հավաքականին, որն այսօր՝ սեպտեմբերի 10-ին ԱԱ-ի եզրափակիչում մրցելու է Գերմանիայի հավաքականի հետ:
«Տղանե՛ր, լավ կիրակի անցկացրեք, լավ աշխարհի առաջնության եզրափակիչ: Ամբողջ Սերբիան հպարտանում է նրանով, ինչին դուք հասել եք։ Մենք բասկետբոլային ազգ ենք և միշտ եղել ենք: Մենք աջակցում ենք ձեզ, ես աջակցում եմ ձեզ:
Հավանաբար, հնարավորության դեպքում առավոտյան արթնանամ խաղը դիտելու համար: Միգուցե գոնե վերջին քառորդները, իսկ հետո ես կսկսեմ պատրաստվել իմ հանդիպմանը: Հուսով եմ՝ Սերբիան այսօր 2-ից 2-ը կվերցնի:
Ինչ էլ որ պատահի, ես շատ ուրախ եմ տեսնել անհավատալի թիմային ոգին, տոկունությունը և պայքարը ազգային դրոշի և մեր ժողովրդի համար, որը դուք ցուցադրեցիք ամբողջ մրցաշարի ընթացքում»,- ասել է Ջոկովիչը:
Նշենք, որ հենց ինքը՝ Ջոկովիչը, այսօր հանդիպում կունենա ռուս Դանիիլ Մեդվեդևի հետ US Open 2023-ի տիտղոսի համար։