«Փյունիկը» վրաստանյան հավաքն ավարտել է ընկերական խաղում «Սաբուրթալոյի» նկատմամբ վստահ հաղթանակով։
Հանդիպումն ավարտվել է երևանյան թիմի՝ 4։1 հաշվով հաղթանակով։ Եղիշե Մելիքյանի թիմի կազմում առաջին կեսում դուբլեր են հեղինակել Դավիդ Դավիդյանը (7′, 28′) և Թաոֆիք Ջիբրիլը (27′, 39′)։ Երկրորդ կեսում վրացական թիմի ֆուտբոլիստները մեկ գնդակ ետ են բերել։
«Սաբուրթալոն» այս պահին 3-րդ տեղով է ընթանում երկրի գլխավոր առաջնությունում:
Հիշեցնենք՝ հավաքականի խաղերով պայմանավորված միջազգային դադարի ընթացքում «Փյունիկը» կարճատև ուսումնամարզական հավաք է անցկացնում Վրաստանում:
Թիմը Թբիլիսի է մեկնել սեպտեմբերի 6-ին, իսկ Երևան կվերադառնա ամսի 10-ին:
Գլխավոր թիմի հետ հավաքին մասնակցում են «Փյունիկ Ակադեմիայի» խաղացողներ Հարություն Ասատրյանն ու Վյաչեսլավ Աֆյանը, ինչպես նաև «Փյունիկ 2008»-ի դարպասապահ Արթուր Պետրոսյանը:
Երևան վերադարձից հետո թիմը կսկսի նախապատրաստվել Հայաստանի IDBank Պրեմիեր լիգայի 7-րդ տուրի՝ ԲԿՄԱ-ի դեմ խաղին: