Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Կալում Հադսոն-Օդոին հայտնվել է Մադրիդի «Ռեալի» ուշադրության կենտրոնում, տեղեկացնում է Sky Sports-ը:
«Արքայական ակումբը» մտադիր է Գարեթ Բեյլի վաճառքից հետո ուժեղացնել հարձակման աջ եզրը:
Նշվում է, որ 19-ամյա անգլիացու խաղը տպավորել է մադրիդյան ակումբի ղեկավարությանը:
Հիշեցնենք, որ «Բավարիան» նույնպես հետաքրքրվում է Հադսոն-Օդոիի ծառայություններով:
Պրեմիեր լիգայի 17 հանդիպումներում նա դարձել է 1 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: