Արտակ Դաշյանը Հայաստանի ազգային հավաքականում 2-րդ գոլը խփեց՝ դառնալով թուրքերի դարպասը գրաված մեր ընտրանու առաջին ֆուտբոլիստը:
Նա իր գոլերի հաշիվը բացել էր անցյալ տարվա սեպտեմբերի 27-ին՝ Դուբլինում՝ Ազգերի լիգայի շրջանակում կայացած Իռլանդիայի հավաքականի դեմ խաղում (2-3):
Դաշյանն ընդգրկվել է Եվրոպայի առաջնությունների որակավորման փուլերում Հայաստանի հավաքականում գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստների եռյակում՝ թուրքերի դարպասը գրավելով 33 տարեկան 292 օրական հասակում: Այս մասին հայտնում է ՀՖՖ մամուլի քարտուղարությունը:
Ցանկը գլխավորում է Գառնիկ Ավալյանը (35 տարեկան 364 օրական), որին հաջորդում է Սարգիս Հովսեփյանը (34 տարեկան 212 օրական):
























































