Սեպտեմբերի 8-ին Իսպանիայի հավաքականը Եվրո-2024-ի ընտրական խաղում 7։1 հաշվով հաղթել է Վրաստանին։ Հաղթողների կազմում հեթ-տրիկի հեղինակ է դարձել հարձակվող Ալվարո Մորատան։
«Ատլետիկոյի» հարձակվողի համար այս գոլերը 31-րդ, 32-րդ և 33-րդն էին ազգային հավաքականի կազմում:
Մորատան այժմ զբաղեցնում է հինգերորդ հորիզոնականը Իսպանիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուների ցուցակում։
«Ֆուրիա Ռոխայի» կազմում նրանից շատ գոլեր խփել են միայն Դավիդ Սիլվան (35), Ֆերնանդո Տորեսը (38), Ռաուլ Գոնսալեսը (44) և Դավիդ Վիլյան (59):