Վիլյառեալի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Պաչետան։ Այս մասին հայտնում է իսպանական ակումբի պաշտոնական կայքը։
Մասնագետի հետ պայմանագիրը հաշվարկված է մինչև մրցաշրջանի ավարտը։ Երկուշաբթի օրը մասնագետը կանցկացնի առաջին մարզումը։
Հաջորդ տուրում թիմը սեփական հարկի տակ սեպտեմբերի 17-ին կհանդիպի «Ալմերիայի» հետ։
Պաչետայի վերջին թիմը եղել է «Վալյադոլիդը»։