«Մանչեսթեր Սիթիի» և Նորվեգիայի հավաքականի հարձակվող Էրլինգ Հալանդը կիսվել է նոր մրցաշրջանում «Սիթիի» հավակնությունների մասին իր կարծիքով։
«Դժվար կլինի ավելիին հասնել։ Մենք հասանք պատմական նվաճման, բոլորն էլ ավելին են սպասում մեզանից, բոլորն էլ ավելի կոշտ պայքար են մղում մեզ հետ։ Անցյալ տարի բոլորը ցանկանում էին մեզ հաղթել Պրեմիեր լիգայում, քանի որ մենք Անգլիայի գործող չեմպիոնն էինք, բայց այս մրցաշրջանում հավակնություններն ավելացել են, քանի որ հիմա ամբողջ Եվրոպան ցանկանում է հաղթել մեզ»,- Հոլանդի խոսքերն է մեջբերում L’Equipe-ը։
Հիշեցնենք, որ անցած մրցաշրջանում Խոսեպ Գվարդիոլայի թիմը նվաճեց թրեբլը՝ նվաճելով Անգլիայի առաջնությունը, Անգլիայի գավաթը և Չեմպիոնների լիգան։ Հոլանդը, 2022/2023 մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրել է 53 հանդիպում «Մանչեսթեր Սիթիի» կազմում, որոնցում խփել է 52 գոլ և կատարել 9 գոլային փոխանցում։