Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն մեկնաբանել է Եվրո-2024-ի ընտրական խաղում Վրաստանի ընտրանու նկատմամբ տարած հաղթանակը (7-1).
«Սա ֆանտաստիկ հաղթանակ է․․. Ինձ համար այս ամենը պետք է վերլուծել այն տեսանկյունից, որ անկախ արդյունքից պետք է աշխատել որակի վրա։
Ես ուրախ եմ խաղացողների համար։ Ես աշխատում եմ խաղացողներին մոտիվացնելու և նրանց անհրաժեշտ գործիքներ տալու՝ լավ խաղալու և հաղթելու համար: Ես ինձ ուժեղ եմ զգում խաղացողների աջակցության շնորհիվ։
Յամա՞լ․․․ Լամինը մեզ ամեն օր զարմացնում է։ Նա խաղում է բարձր մակարդակով։ Նա ինտեգրվեց, բայց ես ուզում եմ արժանին մատուցել վետերաններին և թիմին, որն օգնեց նրան այս հարցում»,- մեջբերում է Ֆուենտեյին AS-ը։