«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ակսել Տուանզեբեն, ով ամռանը լքել էր ակումբը պայմանագրի ժամկետի ավարտի պատճառով, միացել է «Իպսվիչ Թաունին»։
Չեմպիոնշիփում հանդես եկող «Իպսվիչը» հայտարարել է Տուանզեբեի հետ մեկ տարվա պայմանագիր ստորագրելու մասին՝ ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ:
25-ամյա ֆուտբոլիստն անցած մրցաշրջանի երկրորդ կեսը վարձավճարով անցկացրել էր «Սթոք Սիթիում»։
5 տուրից հետո «Իպսվիչը» 12 միավորով զբաղեցնում է Չեմպիոնշիփի մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը։