Թբիլիսիում ավարտվել է 2024 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական հանդիպումը։ Վրաստանի հավաքականը հյուրընկալել էր Իսպանիային ու պարտվել 1-7 հաշվով։
Առաջին խաղակեսում գրանցվեց չորս գոլ։ Երկրորդ խաղակեսի սկզբում վրացիները մեկ գնդակ հետ բերեցին, սակայն իսպանացիները մնացած ժամանակում ևս երեք գոլ խփեցին։
Իսպանիայի հավաքականի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Ալվարո Մորատան։ Եվս մեկական գոլ խփեցին Դանի Օլմոն, Նիկո Ուիլյամսը և 16-ամյա դեբյուտանտ Լամին Յամալը։ Սոլոմոն Կվերկվելիան ևս մեկ գնդակ ուղարկեց սեփական դարպասը։ Վրաստանի հավաքականի կազմում միակ գոլը խփեց Գիորգի Չակվետաձեն։
Իսպանիան 6 միավորով զբաղեցնում է A խմբում 2-րդ տեղը: Վրաստանն ունի 4 միավոր և 4-րդ հորիզոնականում է: