«Բարսելոնայի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Լամին Յամալը դարձել է Իսպանիայի հավաքականի պատմության մեջ գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը։
Վրաստանի հավաքականի դեմ խաղի 74-րդ րոպեին Յամալը, օգտվելով Նիկո Ուիլյամսի փոխանցումից, գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը։ Այսօր Յամալը 16 տարեկան 57 օրական է։
«Բարսելոնայի» վինգերը դարձել է նաև պատմության մեջ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով երբևէ խաղացել է Իսպանիայի հավաքականի կազմում։ Ֆուտբոլիստը Վրաստանի հավաքականի հետ Եվրո-2024-ի ընտրական խաղում փոխարինման է դուրս եկել 16 տարեկան 57 օրական հասակում։
Յամալը գերազանցել է թիմակից Գավիի ռեկորդը, ով իր նորամուտը Իսպանիայի հավաքականում նշել է 2021 թվականի հոկտեմբերին 17 տարեկան 62 օրական հասակում։