«Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալը դարձել է պատմության մեջ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով երբևէ խաղացել է Իսպանիայի հավաքականի կազմում։
Ֆուտբոլիստը Վրաստանի հավաքականի հետ Եվրո-2024-ի ընտրական խաղում փոխարինման է դուրս եկել 16 տարեկան 57 օրական հասակում։
Յամալը գերազանցել է թիմակից Գավիի ռեկորդը, ով իր նորամուտը Իսպանիայի հավաքականում նշել է 2021 թվականի հոկտեմբերին 17 տարեկան 62 օրական հասակում։
Առաջին խաղակեսից հետո իսպանացիները 4-0 հաշվով հաղթում են վրացիներին։